Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վճռական մարտից առաջ

Վճռական մարտից առաջ
15.07.2016 | 12:47

Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկել է շախմատային հերթական գերմրցաշարը: Մասնակիցների մեջ են ինչպես աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), այնպես էլ աշնանը շախմատային թագի համար նրան ձեռնոց նետած ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Մրցաշարը կավարտվի հունիսի 23-ին: Վեց գրոսմայստերները ուժեղագույնին կորոշեն տասը պարտիայում:


Մրցաշարը կանցկացվի երկու փուլով, հանգստյան միակ օրը հուլիսի տասնութն է: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18-ին: Եզրափակիչ տուրը կսկսվի ժամը 17-ին: Մասնակիցների մեջ են նաև գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, ՈՒեսլի Սոն (երկուսն էլ ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգները), Անուշ Գիրին (Նիդերլանդներ), Վեյ Ին (Չինաստան):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ